Կարո Մուրադը՝ IBO վարկածով կիսածանր քաշային կարգի չեմպիոն (տեսանյութ)

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, ով ներկայացնում է Գերմանիան, նվաճել է կիսածանր քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: 34-ամյա մարզիկը չեմպիոնական գոտու համար պայքարում մրցել է ԱՄՆ-ն ներկայացնող Տրևիս Ռիվեսի հետ: Մենամարտը կայացել է Համբուրգ քաղաքում: 12-րդ ռաունդում մրցավարը ստիպված է եղել դադարեցնել մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Կարո Մուրադին: Սա նրա 32-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: https://youtu.be/sZOu_PUlVCY
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.