Շվայնշտայգերն` Իբրահիմովիչին. Դադարի՛ր հետևել ինձ

«Չիկագո Ֆայերի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը «Թվիթերի» իր պաշտոնական էջում շնորհավորել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին «Լոս-Անջելես Գելաքսի» տեղափոխության առթիվ: Բաստիանը նաև կատակել է, որ շվեդ հարձակվողն իրեն հետապնդում է աշխարհով մեկ. «Զլատան, դադարի՛ր հետևել ինձ: Սկզբում դու տեղափոխվեցիր «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ հիմա` MLS: Բարի գալուստ MLS, ընկերս»,- գրել է գերմանացի կիսապաշտպանը: Հիշեցնենք` Շվայնշտայգերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2015-ից 2017 թվականներին:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.