Թուրքիան չի պարտադրի սիրիացի փախստականներին հեռանալ երկրից. Չավուշօղլու

Անկարան չի պարտադրի սիրիացի փախստականներին հեռանալ Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Չավուշօղլուի խոսքով՝ սիրիացի փախստականները կվերադառնան «ահաբեկիչներից ազատագրված» Աֆրին կամավոր կերպով: Արտգործնախարարը նշել է, որ չնայած նրան, որ «Աֆրինն ամբողջությամբ ազատագրվել է», քաղաքի ենթակառուցվածքները ոչնչացված են: Ըստ նրա՝ Թուրքիան առաջին հերթին կանցնի Աֆրինի ենթակառուցվածքների վերականգնմանը: Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թուրքիայի զինված ուժերը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հայտարարել են Աֆրինի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելու մասին: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր սիրիական Աֆրին քաղաքում քրդական ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելու մասին: Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժանելի մասն է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.