Թուրքիայի խոշորագույն «Դողան» մեդիա խումբը վաճառվել է Էրդողանի մերձավորին

Թուրքիայում խոշորագույնը համարվող «Դողան» մեդիա խումբն այսուհետ կգործի ի շահ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: «Դողան» հոլդինգը վաճառվել է «Դեմիրօրեն» հոլդինգին (Demirören Grubu), որի նախագահն Էրդողանի հետ սերտ կապերով հայտնի Էրդողան Դեմիրօրենն է: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը՝ ընդգծելով որ երկրում այսուհետ կգործի «Մեկ մարդ, մեկ ձայն» սկզբունքը՝ հաշվի առնելով այն, որ նախագահ Էրդողանը լռեցնում է իր բոլոր քննադատներին: Գործարքն իրականացվել է 890 մլն ԱՄՆ դոլարով: «Դողան»-ի կազմում են գտնվում երկրում լայն տարածում ունեցող այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Hürriyet, Posta պարբերականները, Kanal D հեռուստաալիքը, ինչպես նաև CNN Turk-ը, «Դողան» լրատվական գործակալությունը և այլն: Շատերն այս վաճառքը խիստ մտահոգիչ են համարում իշխանություն-մեդիա հարաբերությունների տեսանկյունից, քանի որ դրանով իսկ Թուրքիայում գործող և մեծ ժողովրդականություն վայելող լրատվամիջոցների զգալի մասը, փաստորեն, անցնում է իշխանությունների վերահսկողության տակ: «Ջումհուրիեթ»-ի սյունակագիր Թայֆուն Աթայն ընդգծում է, որ այս գործարքն իր ազդեցությունն է թողնելու նաև հասարակության հոգեբանության վրա, քանի որ այդպիսով կվերանան այն առանց այն էլ քիչ լրատվամիջոցները, որին Թուրքիայի շարքային քաղաքացին այսօր կարող էր հավատալ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.