Սեւանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ

Նախորդ տարվա մարտի 21-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 4 սանտիմետրով: ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի մարտի 21-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 51 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ Սեւան թափվող գետերում մոտակա օրերին սպասվում է ջրի ելքերի ավելացում: Ստորերկրյա հոսքի արդյունքում այս տարի Սեւանա լիճ է լցվել 7 միլիոն 263 հազար խորանարդ մետր ջուր: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում դեռեւս Սեւանա լիճ ջուր չի տեղափոխվել: Վերջին վեց ամսում առաջին անգամ արդեն Սեւանա լճի մակարդակը սկսել է դրական նիշ ապահովել: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի կարծիքով, Սեւանի մակարդակի ավելացումը կապվում է մարտին գրանցված համեմատաբար առատ տեղումների եւ Սեւան թափվող գետերի ելքերի ավելացման հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.