Վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանն աշխատում է ԵՄ առանձին պետությունների հետ

Հայաստանը վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատում է Եվրոպական միության անդամ առանձին պետությունների հետ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանձին դրույթների կիրարկումը, որը հնարավոր կլինի Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո, ավելի դյուրին կդարձնի վիզաների ազատականացմանն ուղղված բանակցությունները: «Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, ռեադմիսիայի տարբեր համաձայնագրերով, որովհետև բոլորս հասկանում ենք, որ ԵՄ-ն անհանգստացած է անօրինական միգրանտների հետ կապված խնդիրների առնչությամբ»,-ասաց Քոչարյանը: Միաժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարարն ասաց, որ վիզաների ազատականացումն անընդհատ գործընթաց է և այնպես չէ, որ սպասում են կոնկրետ մի պահի այդ գործընթացը սկսելու համար: «Այստեղ առանձին երկրների հետ աշխատելու խնդիր կա: Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը լիազորված չէ ԵՄ-ին, ամեն պետություն կարող է խոչընդոտել: Այդ տեսակետից կարևոր է բոլորի հետ աշխատելը», - նշեց փոխնախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.