«Նուբարաշեն» ՔԿ-ի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցը կապիտալ կվերանորոգվի

ՀՀ կառավարությունն ընդունեց Արդարադատության նախարարությանքրեակատարողական վարչությանը գումար հատկացնելու,  գործադիրի 2017 թվականի դեկտեմբերի28-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցի կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնել: «Նուբարաշեն» ՔԿ-ի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցի կապիտալ վերանորոգումը դարձել է խիստ անհրաժեշտ և հրատապ` կանխելու համար հակասանիտարական վիճակը համաճարակայինի վերափոխման վտանգը: Ըստ նախագծի հիմնավորման, կապիտալ շինարարության աշխատանքների իրականացումը թույլ կտա բարելավել կալանավայրերում պահվող անձանց և դատապարտյալների կոմունալ, կոմունալ-կենցաղային պայմանները և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին հարակից տարածքի  սանիտարական վիճակը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.