Էրդողանն ու Շտայնմայերը քննարկել են երկկողմ հարաբերությունները

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Կողմերը գլխավորապես քննարկել են երկկողմ հարաբերությունները՝ համաձայնության գալով նոր խթան հաղորդել դրանց: Հիշեցնելով, որ նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել կանցլերի պաշտոնը կրկին ստանձնած Անգելա Մերկելի հետ՝ Էրդողանը ցանկություն է հայտնել շարունակելու երկխոսությունը Գերմանիայի նոր կառավարության հետ: Թուրքիայի նախագահը Շտայնմայերին տեղեկություններ է փոխանցել նաև սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.