Ջրատարում դի է հայտնաբերվել

Մարտի 22-ին՝ ժամը 05:09-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Նիգավան ՀԷԿ» ՍՊԸ-ի տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է 1937 թ. ծնված Ս. Հ.-ի դին: Փրկարարները Ս. Հ.-ի դին դուրս են բերել ջրատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.