«Ռեալը» պատրաստ է պայքարել Ալիսոնի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնին: «Corriere dello Sport»-ը հայտնում է, որ «սերուցքայինները» պատրաստ են 25-ամյա դարպասապահի համար վճարել 60 մլն եվրո: Անձամբ բրազիլացու հետ «արքայական» ակումբը մտադիր է կնքել 5 տարվա պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով: Ալիսոնը, ում տրանսֆերով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը», «գայլերի» կազմը լքելու դեպքում ավելի շատ նախընտրում է մադրիդյան ակումբի տարբերակը:   Բացի այս, «Ռոման» դեռևս հույսեր է կապում դարպասապահի հետ ու բանակցություններ է վարում նոր պայմանագրի շուրջ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.