Ռինգո Սթարն արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչման

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Բրիտանական կայսրության ասպետի կոչման է արժանացրել Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարին: Այդ մասին երաժիշտը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: 77-ամյա երաժշտի և այլ ակնառու բրիտանացիների մեծարման արարողությունն անցկացվել է Բուքինհեմյան պալատում: «Իրականում սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Սա նշանակում է, որ մեր արած գործերը գնահատվում են: Ինձ իսկապես շատ հաճելի է», - ասել է Սթարը: Լրագրողների հարցին՝ արդյոք ինքը ցանկանում է, որ իրեն սըր Ռինգո անվանեն, ինչպես նախատեսում է նոր կարգավիճակը, Սթարը պատասխանել է, որ դեռ չի կողմնորոշվել այս հարցում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.