ՄԻՊ-ն առաջարկում է փոխել կալանավորված անձի կապը ընտանիքի անդամների հետ քննիչի որոշմամբ սահմանափակելու վերաբերյալ դրույթը

 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է փոխել կալանավորված անձի կապը ընտանիքի անդամների հետ քննիչի որոշմամբ սահմանափակելու մասին դրույթը: Մարտի 20-ին «Ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Կարծում եմ, պետք է  փոխել այս պրակտիկան: Մենք առաջարկել ենք մի համակարգ, որը նախատեսում է  միջդատական վարույթում դատախազի որոշմամբ այդ ակտի կայացում, ինչը լինի նաև դատական ուժեղ վերահսկողության տակ: Որոշումը պետք է լինի հստակ ժամկետներով սահմանափակված և անընդհատ վերանայման ենթակա՝ անկախ նրանից անձը ցանկանում է դա, թե չէ: Ոսումնասիրությունը վկայում է, որ դեպքեր ունենք, որոնք կամայական կիրառության տպավորություն են թողնում»,- ասաց Թաթոյանը: Նրա խոսքով` չափազանց կարևոր է նաև  ոստիկանության բաժիններ բերման ենթարկելիս անձնանց նվազագույն իրավունքների ապահովումը, և այդ հարցը արդյունավետ քննարկվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի, օրենսդիր և գործադիր մարմինների, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.