Facebook-ի արժեթղթերի արժեքը կտրուկ անկում է գրանցել՝ Cambridge Analytica ընկերության հետ կապված սկանդալից հետո

Facebook-ի արժեթղթերի արժեքը մոտ 7 տոկոսի կամ 37 միլիարդ դոլարի անկում է գրանցել բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերության մասին տեղեկության պատճառով: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ընկերությունը հասանելիություն էր ստացել սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Դա վերջին չորս տարում արժեթղթերի ամենամեծ անկումն է: Այնուամենայնիվ, Facebook-ը մնում է ամենաթանկարժեք ամերիկյան ընկերություններից մեկը և գնահատվում է մոտ 500 միլիարդ դոլար: Անցած շաբաթ ընկերությունն արգելափակել է սոցցանցում Cambridge Analytica բրիտանական վերլուծական ծառայությանը, որը նախընտրական ռազմավարություններ է մշակում, այդ թվում մշակել է նաև Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.