Քննարկվում է Զինված ուժերում կարգապահության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի փորձը ԵԽ-ի այլ անդամ երկրներում ներդնելու հարցը

Հայաստանի Զինված ուժերում կարգապահության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված արդյունքները բավականին տպավորիչ են: Մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: «Զինված ուժերում հիմնական գերխնդիրն է հանցավորության նվազումը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը իմ խորին համոզմամբ եղել է ու մնում է  մեր մարտունակության երաշխիքներից մեկը: Տարածաշրջանում մեր Զինված ուժերը մարդու իրավունքների պաշտպանության առումով այնպիսի վիճակում է, որ Եվրոպայի խորհուրդը, նախարարների կոմիտեն մեզ հետ քննարկում են, թե ինչպես ներդնել այդ փորձը ԵԽ-ի մյուս երկրներում ևս,- ասաց Կոստանյանը: Նրա խոսքով` Հայաստանը այս ոլորտում առաջատարն է, որովհետև այն մեխանիզմները, որ ներդրվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից և  այն արդյունքները, որ արձանագրել է Հայաստանը, բավականին տպավորիչ են:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.