Հայտնի է ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրության քվեարկության օրը

Խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 21-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում: Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում այս մասին հայտնեց Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի  նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությունը կանցկացվի ժամը 10:30-11:30-ը»,- նշեց Մելիքյանը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Խորհրդարանը ՍԴ նոր նախագահին կընտրի փակ, գաղտնի քվեարկությամբ:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.