«Ռեալ»-ի և «Արսենալ»-ի լեգենդներն ընկերական հանդիպում կանցկացնեն

«Արսենալ»-ի և «Ռեալ»-ի ֆուտբոլային լեգենդների ընկերական խաղը կկայանա ամռանը: Հանդիպումը կկայանա Մադրիդում`«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հունիսի 3-ին: «Արքայական» ակումբի կազմում հանդես կգան թիմի լեգենդար ֆուտբոլիստներ Ռաուլը, Գուտին, Մորիենտեսը, Բապտիստան, Կորտեսը, Ռոբեր Պիրեսը: «Արսենալ»-ի լեգենդների ցուցակը դեռ հայտնի չէ: Սա արդեն «Ռեալ»-ի ֆոնդի կողմից կազմակերպվող 10-րդ նմանատիպ հանդիպումն է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.