«Իրավունք». «Ելքում» ելքեր չեն գտնում. որոշվել է, որ խմբակցու­թյան անդամ կու­սակցություններից յուրաքանչյուրը կարող է առանձին որոշում կայացնել

«ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջիկա անելիքները քննարկելու և որո­շում կայացնելու համար կրկին նիստ էր հրավիրել: Ինչպես պարզվեց նիստից հե­տո, որոշում է կայացվել, որ խմբակցու­թյան ներսում գտնվող յուրաքանչյուր կու­սակցություն կարող է առանձին որոշում կայացնել: Այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «Որոշել ենք, որ կուսակցությունից յուրաքանչյուրն այս իրավիճակում կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ և որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկեր­ների որոշումների և ծրագրերի հետ: ԱԺ քառօրյային «Ելքը» կշարունակի իր բնա­կանոն աշխատանքը, և մենք կշարունա­կենք մեր քննարկումները: Եթե մինչև այս ասում էի, որ դաշինքի ներսում կուսակցու­թյուններն առանձին որոշումներ չեն կա­յացնելու, ապա այսօր դաշինքային ձևաչափով խորհրդակցությունը խոչընդոտ չէ, որպեսզի կուսակցություններն առանձին իրենց համար որոշումներ կայացնեն»,- նշեց Ն. Փաշինյանը:   Այն, որ «Ելքի» ներսում ամեն ինչ չէ, որ խաղաղ ու հարթ էր ընթանում, ակնհայտ էր դառնում նաև ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ, երբ խմբակցության պատգամավորները ժամանակ առ ժամանակ չէին կիսում «Ելքի» իրենց գործընկերների տե­սակետները և դրանց մասին բարձրա­ձայնում ԱԺ ամբիոնից»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.