«168 ժամ». Ռուս-հայկական հարաբերություններն այս պահին դանդաղ, բայց հաստատուն վատթա­րանում են. Դենիս Դվորնիկով

«Ռուս-հայկական հարաբերություններն այս պահին ընթանում են թե­քությամբ՝ դեպի ներքև, այսինքն՝ դանդաղ, բայց հաստատուն վատթա­րանում են: Խախտվում է փոխըմբռնումը, զգայուն հարցերի շուրջ կու­տակվում են վիրավորանքներ, իսկ հայերի նոր սերունդն ընդհանրա­պես վատ է պատկերացնում, թե ինչ է ՌԴ-ն և ինչ կարելի է նրանից սպա­սել: Եթե մեր ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչու­թյունները, նրանց հետ միասին փորձագետ-միջազգայնագետների հիմնական մասը, որ աշխատում են Անդրկովկասի ուղղությամբ, չվերա­կառուցեն իրենց աշխատանքը, ապա մոտ 10 տարուց Հայաստանը դուրս կգա Մոսկվայի բնական դաշնակիցների ցանկից: Եվ, որ շատ կարևոր է, նման իրադրությունների դեպքում միշտ մեղավոր է նա, ով ավելի ուժեղ է»,- մեր թղթակցին ասել է ՌԴ «Ռազմավարական հաղոր­դակցության լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին: Ըստ նրա՝ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման բիզնեսը շահավետ է միայն սահմանափակ շրջանակի անձանց, իսկ վնաս հասցվում է ամբողջ երկրի վարկին. «Կոնստանտին Կոսաչովը փորձառու միջազգայնագետ է, Ռուսաստանում ամենալավերից մեկը: Նա չի կարող չհասկանալ, թե ինչ է ծանր սպառազինության վա­ճառքը երկարատև հակամարտության ագրեսիվ կողմին, որ նաև պա­տերազմում է Անդրկովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի հետ: Դժվար է մեկնաբանել իրավիճակ, որտեղ քո երկիրը ոչ ադեկվատ է»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.