«Ժողո­վուրդ». Էլեկտրոնային առողջապահության նոր կարգը գլխացավանք է դարձել բուժօգնու­թյան կարիք ունեցող քաղաքացիների ու բժիշկների համար

«Էլեկտրոնային առողջապահության նոր կարգը պարզապես գլխացավանք է դարձել առաջին հերթին բուժօգնու­թյան կարիք ունեցող քաղաքացիների, նաև բժիշկների համար: Երեկ «Ժողո­վուրդ» օրաթերթը բազմաթիվ ահա­զանգեր ստացավ տարբեր բուժհաստատություններ այցելած անձանցից: Մասնավորապես՝ երեկ ամբողջ օրը, էլեկտրոնային առողջապահական ծրագիրը մի քանի հիվանդանոցներում չի գործել, ինչը հանգեցրել է աշխատան­քի խափանման: Այսինքն՝ հիվանդները չեն կարողացել գրանցվել, որպեսզի նույն օրը կամ հաջորդ օրերին բուժօգ­նություն ստանան:   Հատկապես վատ վիճակում են այն մարդիկ, որոնք վիրահատության կարիք ունեն: Չնայած հիվանդանոցներում խառնաշփոթային իրավիճակին, առողջապահության նա­խարարությունում, ինչպես միշտ, հան­գիստ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նա­խարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը նախ նշեց, թե ինքը տեղյակ չէ նման խափանումների մասին, ապա հավելեց, թե էլեկտրոնային համակար­գի խափանումը չի կարող աշխատան­քի դադարի պատճառ դառնալ՝ պատ­ճառաբանելով, թե հիվանդանոցներում այդ դեպքերում մատյաններում են գրանցում, ապա ընդգրկում համակար­գի կազմում:
Այնպիսի տպավորություն է, որ նախարարությունում այլ իրակա­նություն է, հիվանդանոցներում՝ այլ»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.