«Հրապարակ». «ԵԾ»-ն ստիպել է խմբակցության քարտուղարին ազատվել աշխատանքից, քանի որ ընդունել է քաղաքապետի նվերը

««Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլև յուրայինների հանդեպ: Դեռևս ոչ վաղ անցյալում «ԵԾ» խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար: Հիմա էլ «ԵԾ»-ն ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի՝ մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20 հազար դրամանոց քարտի տեսքով: Զարուհի Փոստանջյանը սրա վերաբերյալ պարզաբանեց, որ չի հեռացրել քարտուղարին, ասել է՝ հետ վերադարձրու քարտը՝ նրան տալով 20 հազար դրամ: Լիլիթ Սինանյանն էլ նշել է, թե արդեն ծախսել է. «Ավելի լավ է դիմում գրեմ, գնամ»»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.