fbpx
// ԿԺԴՀ-ում մեկնաբանել են Փհենյանին ճնշելու Տոկիոյի կոչերը

ԿԺԴՀ-ում մեկնաբանել են Փհենյանին ճնշելու Տոկիոյի կոչերը

Ճապոնիայի՝ ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների կոչերը տարածաշրջանում իրավիճակի ներկայիս զարգացումը փոխելու անհաջող փորձեր են: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության խմբագրական հոդվածում:

Նախօրեին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակի զարգացումը՝ ապրիլին միջտարածաշրջանային գագաթաժողով անցկացնելու վերջին պայմանավորվածության ֆոնին: Զրույցի ընթացքում Ճապոնիայի վարչապետը նշել է տարածաշրջանում ճգնաժամը հաղթահարելու կոնկրետ գործողությունների անհրաժեշտության մասին եւ հաստատել, որ Տոկիոն հավատարիմ է «ԿԺԴՀ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու դիրքորոշմանը»:

«Ճապոնացի ռեակցիոներները, որոնք հունից դուրս են եկել իրավիճակի վերջին փոփոխությունների պատճառով, ԿԺԴՀ-ի նկատմամբ  պատժամիջոցների ճնշման մթնոլորտի սրման գործին են անցել», – ասվում է հոդվածում:

Խմբագրության կարծիքով, Աբեի վարչակազմը կրկնվում է Փհենյանի վրա պատժամիջոցների ճնշման մասին իր հայտարարություններով` ինչպես «փչացած գրամաֆոնը»: Այս հայտարարությունները «ոչ ավելին են, քան աննշան աղմուկը տարածաշրջանի իրավիճակի զարգացման ֆոնին»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-03-18T22:44:10+00:00 Մարտի 17 20:02|Լուրեր|0 Comments
//
//