Մարտի 18-ին տեղի կունենա առաջին համահայկական թելադրությունը

Մարտի 18-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա առաջին համահայկական թելադրությունը: «Թելադրություն» նախագծի կազմակերպիչների համաձայն՝ մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 600 մարդ: Ծրագրի նպատակն է քարոզել մաքուր եւ գրագետ հայերենի գաղափարը: Նախագծի մասնակիցները թելադրությունը գրելու են տարբեր հարթակներում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Երեւանի մշակույթի պետական քոլեջում, «Բյուրոկրատ» խանութում, LOFT Ինքնազարգացման եւ հանգստի կենտրոնում, Դիլիջանի համայնքային կենտրոնում, Շիրակի պետական համալսարանում: Տեքստը թելադրելու են հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանը, Եգոր Գլումովը, Էրիկ Անթառանյանը, ՌՀՍՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, այլ հայտնի անձինք:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.