Ֆիլիպիններում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կա 10 զոհ

Ֆիլիպինների Բուլական նահանգում ոչ մեծ չափսի ուղևորատար ինքնաթիռ է կործանվել՝ ընկնելով բնակելի տարածքի վրա: Ինչպես հաղորդում է CNN Philippines-ը, միջադեպի հետևանքով 10 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 3 երեխա: Ֆիլիպինների Քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը հայտնել է, որ վեց տեղանոց Piper PA-23 ինքնաթիռը կործանվել է շաբաթ առավոտյան Պլարիդելի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: Այն ուղևորվելիս է եղել Լաոագ: Պլարիդելի ոստիկանությունը հայտնել է, որ 10 մարդու մարմին է հայտնաբերել ավիավթարի վայրում: Իշխանությունների տվյալներով՝ ինքնաթիռում 5 մարդ է գտնվել: Մյուս հինգ զոհերն այն տան բնակիչներն են, որի վրա ընկել է ինքնաթիռը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.