Մինչ այս պահը Արևելյան Ղուտայից հաջողվել է դուրս բերել 44639 խաղաղ բնակչի. ՌԴ ԶՈւ-ի օպերատիվ վարչության պետ

Սիրիայի Արևելյան Ղուտայի շրջանում տիրող հումանիտար բարդ իրավիճակը կտրուկ փոխվել է, մինչ այս պահը հաջողվել է մարդասիրական միջանցքով շրջանից դուրս բերել 44.6 հազ. խաղաղ բնակիչների, այս մասին հայտնել է Ռուսաստանի ԶՈւ-ի օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը, գրում է РИА Новости գործակալությունը: «Այսօր կարելի է փաստել, որ իրավիճակն Արևելյան Ղուտայում կտրուկ փոխվել է: Հենց այս պահին մենք ականատեսն ենք լինում իր ծավալներով յուրահատուկ մարդասիրական գործողության: Միայն այսօր մարդասիրական միջանցքով Արևելյան Ղուտայից դուրս է բերվել 26610 մարդ, իսկ ընդհանուր առմամբ Արևելյան Ղուտայից հաջողվել է դուրս բերել 44639 խաղաղ բնակչի», - ասել է ռուս պաշտոնյան: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է Սիրիայի Արևելյան Ղուտայի շրջանում գրոհայինների կողմից ծրագրված հնարավոր սադրանքի մասին, որը կարող է առիթ հանդիսանալ ամերիկյան կողմի համար Դամասկոսին հարվածելու համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.