Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում խոշոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 3 մարդ, այս մասին գրում է Reuters գործակալությունը: Հայտնի է, որ ևս 2 մարդ ստացել են վնասվածքներ: Պայթյունն իրականացվել է Քաբուլում աշխատող օտարերկրյա ընկերություններից մեկի շենքի մոտ, պայթուցիկը գործել է փողոցում կայանված մեքենաներից մեկի մեջ: Կա տեղեկություն, որ հարձակման թիրախ է հանդիսացել է հենց օտարերկրյա ընկերության մասնաճյուղը: Ընկերության աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել: Առայժմ որևէ ահաբեկչական կառույց չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.