Ափսոս, որ Թուրքիան մոռանում է կնքնված հետպատերազմյան համաձայնագրերը. Ղրիմում արձագանքել են Անկարայի հայտարարությանը

ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հիշեցրել է Անկարային հետպատերազմյան համաձայնագրերի մասին, որոնցով Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի իշխանությունը Ղրիմի նկատմամբ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: «Ափսոս, որ Թուրքիայի արտգործնախարարությունը մոռանում է այն, ինչը պետք է հիշել միշտ՝ մեր երկրների միջև կնքնված հետպատերազմյան համաձայնագրերը (նկատի ունի 1768-1774 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմները, որոնցից հետո Օսմանյան կասյրությունը հրաժարվեց Ղրիմի հանդեպ հավակնություններից): Հիշեցնեմ, որ դրանցով Թուրքիան անխոս ու վերջնական կերպով ճանաչում է Ռուսաստանի իշխանությունը Ղրիմի նկատմամբ: Հիշեցնեմ` միայն Ռուսաստանինը»,- ասել է Մուրադովը: Այսպես նա արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որով Անկարան անցանել է 2014 թվականին Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական, իսկ թերակղզու կցումը ՌԴ-ին՝ օկուպացիա: Թուրքիան նաև հայտնել էր իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.