Վատ եղանակի պատճառով Լոնդոնում տասնյակ չվերթներ են հետաձգվել

Ձյան և քամու ուժգնացման հետևանքով ավիաընկերությունները Լոնդոնից մեկնող տասնյակ չվերթներ են հետաձգել: Այդ մասին փաստում են Լոնդոնի օդանավակայանները: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղեկացնում է, որ, մասնավորապես, Հիթրոու օդանավակայանում ավիափոխադրողները հետաձգել են չվերթները մայրցամաքային Եվրոպա և Էդինբուրգ: Հարաբերական տաք եղանակից հետո շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը կտրուկ ցրտել է: Երկրի տարբեր հատվածներում ձյուն է տեղում և ուժգնանում է քամին: Ներկայումս բրիտանական մայրաքաղաքում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը նվազել է` հասնելով զրո աստիճանի: Բրիտանական օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ջերմաստիճանը կնվազի մինչև հինգ աստիճան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.