Զեյթունցյանը Հայաստանի զբոսաշրջության առաջարկի երիտասարդացման անհրաժեշտություն է տեսնում

 Տասը տարվա ընթացքում Հայաստանը նախընտրող զբոսաշրջիկների կազմը երիտասարդացել է: Մասնավորապես, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների կառւցվածքում երիտասարդների կշիռը 6 տոկոսից դարձել է 35 տոկոս: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը` անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ է արվում երիտասարդ զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր ներգրավելու ուղղությամբ: «Այն, որ զբոսաշրջությունը երիտասարդացել է, հստակ է: Բայց մեզ համար ավելի խնդրահարույց է այն, որ դրսում Հայաստանի մասին գիտի 10-ից միայն մեկը: Այսօր խոսել այն մասին, որ երիտասարդը գա, թե մեծահասակը, մեր խնդիրը չէ, մեր խնդիրն է, որ 10-ից 4-ն իմանան մեր երկրի մասին առաջիկա տարիներին»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը: Պաշտոնյան կարծում է, որ Հայաստանի զբոսաշրջության առաջարկն էլ երիտասարդացման կարիք ունի: «Այն, ինչ Հայաստանն առաջարկում է, գուցե շատ երիտասարդների համար հետաքրքիր չէ:  Մեծահասակ եվրոպացիներն ավելի շատ ինտելեկտուալ ճանապարհորդներ են ու գալիս են բնությունից օգտվելու` էկոտուրիզմ, քայլարշավ, մշակութային ժառանգությանը ծանոթանալու: Երիտասարդներին ներգրավելու առումով, կարծում եմ, գինու ուղղության ու գաստրոտուրիզմի զարգացումը կարող են նպաստ բերել»,-հավելեց Զեյթունցյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.