Հնարավոր է՝ Բեյոնսեն ելույթ ունենա արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին

Մայիսի 19-ին Լոնդոնի սուրբ Գեորգի եկեղեցում կայանալու է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը։ Արարողությունից հետո հարսանեկան խնջույքին հյուրերի համար երգելու են Էլթոն Ջոնն ու Էդ Շիրանը։ Hello-ն հայտնում է, որ Բեյոնսեն նույնպես կարող է ելույթ ունենալ հարսանիքի ժամանակ։ Հյուրերի համար ելույթ է ունենալու Naughty Boy-ը, որը փորձում է Բեյոնսեին համոզել, որ երգի իր հետ միասին (զույգը միասին է ձայնագրել Runnin երգը)։ «Ես շատ եմ ուզում դիջեյ լինել արքայազն Հարիի հարսանիքին։ Ինձ այդ մասին չեն խնդրել, բայց ես արդեն ունեմ Runnin երգի հատուկ տարբերակը։ Անցած տարի ես իմացա, որ Runnin-ը արքայազն Հարիի սիրելի երգերից մեկն է։ Եթե հաջողվեր համոզել Բեյոնսեին․․․ Պետք է շուտ զբաղվել այդ հարցով, քանի որ հարսանիքի օրը մոտենում է։ Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ ելույթը կայանա։ Երգի դաշնամուրային տարբերակն արդեն պատրաստ է», - հայտնել է 33-ամյա երգիչը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.