Վթար Մանթաշյան փողոցում. Վարորդի վիճակը կայուն ծանր է

Մարտի 16-ին, ժամը 21:53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW 530» մակնիշի 6432AG (վարորդ՝ Ա. Ս.) եւ «Mercedes E190» մակնիշի 33 TT 593 (վարորդ՝ 1961 թ. ծնված Հ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.