Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում. մանրամասներ Հայաստանի հավաքականի նորեկի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Էստոնիայի և Լիտվայի հավաքականների դեմ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար հավաքական է հրավիրել Կոլումբիայի առաջնությունում հանդես եկող «Բրիակա Չիկո» ակումբի ֆուտբոլիստ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը: Վկայակոչելով transfermarkt.co.uk կայքի տվյալները, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում, կարող է հանդես գալ նաև  կենտրոնական պաշտպանի դիրքում: Ժորդի Մոնրոն աջլիկ է: Նա ծնվել է 1996թ. հունվարի 3-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում: https://ci5.googleusercontent.com/proxy/js6e8D0dNzt-eFiluigZtIcCBVuNf-Icv7HEEDx-lNMy7aUKFUzAgDTKIgN3-dNwmKxb4LWLFccL6qIJ-KDJM2ALc-i3IobolpveGWMx4nNhWl5LzE8JUOXAbXXrIphhNS8v6iPlmTdvZPfr0bEWKVzKc3aY189tYujMK6R-ZMI-njr8Xf9b7H446EI1E3KRL52FwONbdM4fjAzw4wTQWmNsYg=s0-d-e1-ft#https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/28907186_1697281943688958_1309984248_n.jpg?oh=67951de272b22fb2e276ae7a12bb25ae&oe=5AADD0E4 alt="" width="650" height="427" /> Հայաստանի հավաքականի նորեկը 22 տարեկան է, հասակը՝ 1.85 սմ: Նա «Բրիակա Չիկո» ակումբում հանդես է գալիս 2017թ.  հուլիսից: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 225 հազար եվրո: Ակումբը,. որտեղ հանդես է գալիս Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը, այս պահին զբաղեցնում է Կոլումբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Ակումբը 2017թ. նվաճել է Կոլումբիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք: «Բրիակա Չիկո»- ակումբը հիմնադրվել է 2002թ.: https://ci6.googleusercontent.com/proxy/e5Z9i--wLVFmvNNQE4ctUQSHS06PEOyYIuvBVn64_Nn0s3FJ1vH1DaSKDuFSzSjCA4OSL7di-SrzN6IM0YKblAtkb0il9X41UZ1pZ2M6LKnQxkkfE1FyFqBqtfyEJvPgY5FbgJj6qZEt6aCblX_S_ulFkmOwHu1gFKG7MUU98PgAdLPCNs2Ou6X4rn2_CGddus9dNwk6Mb6Utkv31kTD4LCWZHVIZZ-iIg=s0-d-e1-ft#https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/29003759_1697281940355625_429997_n.jpg?_nc_cat=0&oh=4e1d3e6cdb913a0f772dc4ba584e11b0&oe=5AAED111 alt="" width="539" height="960" /> Կոլումբիայի ընթացիկ առաջնությունում «Բրիակա Չիկո»-ն անցկացրել է 5 հանդիպում, որոնցից երեքում պարտություն է կրել, երկու խաղ ավարտել ոչ ոքի արդյունքով: Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը բոլոր հանդիպումներին մասնակցել է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.