Թուրքական ԶՈւ-ն շրջափակել է սիրիական Աֆրինի կենտրոնը

Թուրքական ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական ուժերը շրջափակել են սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանները: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: «Թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում մարտի 12-ից սկսած շրջափակվել է Աֆրին քաղաքի կենտրոնը, վերահսկողության տակ են վերցվել ռազմավարական կարևորության շրջաններ»,-նշվում է թուրքական ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.