Խոսրով Հարությունյանը կարևորում է ոչ թե կառավարության նիստի բաց, կամ փակ լինելն, այլ վերջնական արդյունքը

Կառավարության նիստերի փակ լինելը չի նշանակում, որ արդյունքները լինելու են ոչ մատչելի կամ գաղտնի: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Oրինակ բերեմ հենց մեր հանձնաժողովի մասով: Պարզ կարող եմ ասել, որ երբ  աշխատանքային քննարկում ենք անցկացնում,  որտեղ լրատվամիջոցներ չեն լինում, օրենսդրական փաստաթղթերի լուրջ փոփոխություններ են լինում, իսկ հրապարակային դաշտ տեղափոխելուց հետո շատ բան փոխվում է»,-ասաց նա: Հարցին, թե ԶԼՄ-ները խանգարո՞ւմ են, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Դա չէ հարցը, այստեղ մամուլի միջոցով անթաքույց երևալու ձգտումը կա, ինչ-որ մի բանով տարբերվելու ձգտումը, որը ցանկացած քաղաքական գործչի համար, միգուցե, կարեւոր է: Ես կարծում եմ, որ կարևորը ոչ թե այն է, թե ինչպես է քննարկումը գնում, այլ թե ինչ արդյունք է ստացվում»: Փետրվարի 1-ին Կառավարությունը հավանության արժանացրեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է գործադիրի նիստերն անցկացնել դռնփակ:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.