Երկրի տնտեսական աճը չի կարող մարդկանց կենսամակարդակի վրա անմիջապես ազդեցություն թողնել. Խոսրով Հարությունյան

 Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ պետք չէ սպասել, որ երկրի տնտեսական աճն անմիջապես պետք է իր ազդեցությունն ունենա մարդկանց կենսամակարդակի վրա: Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակված տվյալների համաձայն՝ նախորդ տարի Հայաստանում գրանցված 7,5% տնտեսական աճը, արդյոք, ազդեցություն ունեցե՞լ է մարդկանց կենսամակարդակի վրա: «Սա մենք համեմատում ենք 2016 թվականի աճի հետ, որը կազմել է 0,2 տոկոս, այսինքն՝ առաջին հայացքից այս տպավորիչ տնտեսական աճի բազան այդուհանդերձ բավական համեստ էր. ենթադրել, որ այս տնտեսական աճն իր ազդեցությունն անմիջապես պետք է թողներ կենսամակարդակի բարձրացման վրա, խիստ վիճելի է»,-ասաց նա: Պատգամավորը ուշադրություն դարձրեց եւս մեկ հանգամանքի վրա, որ մեր աշխատող բնակչության 71-72 տոկոսը մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացող մարդիկ են, և նրանց եկամուտների վրա այդ աճը շոշափելի չի կարող լինել: «Այսինքն՝ ամեն դեպքում չափազանցված կլիներ ենթադրել, որ այդ տնտեսական աճը միանգամից կարող էր ազդեցություն ունենալ: Մյուս կողմից՝ այն մի բան երաշխավորում է, որ գոնե կենսամակարդակի անկում չի արձանագրվել, ինչն արդեն իսկ դրական է: Եթե առաջիկա երկու-երեք տարիներին հաջողվի զարգացման այս տեմպերը պահել, կունենանք շոշափելի ազդեցություն կենսամակարդակի վրա»,-ասաց նա: Փետրվարի 28-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի համախառն ներքինարդյունքի աճի ցուցանիշը՝ 7.5 տոկոս:  Վերջին 10 տարում այն ամենաբարձրն էՀՆԱ երկնիշ աճ արձանագրվել է2002-2007 թվականներինմիջինում 13 տոկոսՀամաձայն ԱՎԾ տվյալների` 2017 թվականին համախառն ներքինարդյունքը բացարձակ արժեքով կազմել է 5 տրիլիոն 580 միլիարդ 116.9 միլիոն դրամ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.