Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի ոսկե մեդալակիր գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Իտալական Միլան քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը Մեդվեդևան չի մասնակցի բժիշկների խորհրդով: Մասնագետները նման եզրահանգման են եկել բժշկական խորացված հետազոտությունից հետո: Մեդվեդևան, ով աշխարհի կրկնակի չեմպիոն է, ընթացիկ տարում վերականգնվելով վնասվածքից, մասնակցեց Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությանը (արծաթե մեդալ), ինչպես նաև Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին (երկու արծաթե մեդալ): Գեղասահքի աշխարհի առաջնությունը կմեկնարկի մարտի 19-ին և կեզրափակվի մարտի 25-ին:  Իտալական Միլան քաղաքում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը և Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.