ՃՏՊ Թալինում. կա 1 զոհ, 3 վիրավորներից մեկը ոստիկանության ծառայող է

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Խանջյան փողոցում երեկ երեկոյան բախվել են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Դանիելյանի վարած Opel Astra մակնիշի 96 AՕ 966 համարանիշի և Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի բնակիչ, 64-ամյա Գրիգոր Տոնոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ԼF 917 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վթարի հետևանքով վարորդներից Գ. Տոնոյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորները՝ Թալին քաղաքի բնակիչներ 63-ամյա Անահիտ Հարությունյանը և 20-ամյա Մխիթար Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդ Ա. Դանիելյանը՝ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինն աշխատում է ոստիկանության զորքերի 1032 զորամասում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ http://www.tert.am/files/001/1/1/2/34/36/16/18dfbb8a354f3c666e463ab36ca8a3fa.jpg?1520838480166 alt="" width="600" height="401" /> http://www.tert.am/files/001/1/1/2/34/36/16/d2da3301b775b50dda06d6ce6aff369d.jpg?1520838486029 alt="" width="600" height="401" />
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.