Հրդեհը մեծ վնաս է պատճառել ավտոտեխսպասարկման կետին, ներսում ավտոմեքենա է այրվել

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 10-ին, ժամը 21:32-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների նախկին գործարանի մոտակայքում՝ ավտոտեխսպասարկման կետում, ներսում կան ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել յոթ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շերամի փողոցի թիվ 98/8 հասցեում գտնվող DG ավտոտեխսպասարկման կետում գտնվող չորանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:07-ին, մարվել՝ 22:12-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ավտոտեխսպասարկման կետի չորանոցում այրվել է Grand Cherokee մակնիշի 12 AT 112 պետհամարանիշով ավտոմեքենան` ամբողջությամբ, ջերմահարվել է չորացնող սարքը, չորանոցի (մոտ 70 քմ) տանիքի և պատերի թիթեղյա երեսպատումն՝ ամբողջությամբ, յուղման կետի տանիքի կախովի առաստաղը (մոտ 70 քմ) և ստենդավորման կետի կախովի առաստաղը (մոտ 10 քմ):
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.