Վազգեն Սարգսյան փողոցում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 10-ին, ժամը 21:04-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, Կենտրոնական բանկի շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է: Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին «Mercedes G530» մակնիշի  99 DO 999 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մ. Գ.-ին, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ճամփեզրին կայանած «Toyota Camrey» մակնիշի 760617 HC պետհամարանիշով ավտոմեքենայի տակ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը շտապօգնության բրիգադն արձանագրել է քաղաքացու մահը: Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.