Վրաերթ Կենտրոնական բանկի մոտ. Տուժածը մահացել է

Մարտի 10-ին, ժամը 21:04-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին «Mercedes G530» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, ինչի հետեւանքով վերջինս հայտնվել է ճամփեզրին կայանած «Toyota Camrey» ավտոմեքենայի տակ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության բրիգադն արձանագրել է քաղաքացու մահը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.