Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել և տվել հանձնարարականներ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը մարտի 10-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Այդ մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա գործընթացները, որոնց վերաբերյալ ներկաները ցուցումներ և հանձնարարականներ են ստացել Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.