Ապօրինի ծառահատումներ` ապօրինի գործող արտադրամասերի համար

Ի՞նչ է կատարվում Տավուշի Սևքար անտառտնտեսությունում, ո՞վ է անտառը սարքել հոր դուքյան, ովքե՞ր են կռիշ կանգնած տախտակի ու փայտածուխի անօրինական արտադրությանը, ի՞նչ է բացահայտել ոստիկանությունն ու ի՞նչ փուլում է նախաքննությունը: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել կապված Սևքարի անտառտնտեսությունում տիրող ապօրինի ծառահատումներին, ներկայացվել են բնակիչների բողոքներն ու հրապարակվել լուսանկարներ: Տեղեկացրել ենք, որ անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանը, ով վայելում է մարզպետ Աբովյանի ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հովանավորությունը, անխնա զբաղված է անտառահատումներով: Ի դեպ՝ Երիցյանը Իջևանի տարածքային ԵԿՄ համակարգողն է: Տավուշից հայտնում են, որ ծառահատումները կատարվում են Երիցյանի տախտակի ու ածուխի բիզնես գործունեությամբ պայմանավորված, որոնք ըստ տավուշցիների՝ ապօրինի գործարաններ են: Աղբյուրը հայտնում է, որ անտառապետը աջ ու ձախ հայտարարում է, որ առաջիկայում կրկին կվերանշանակվի ու Իջևանի բաժնում հարուցված քրեական գործը կկարճվի, քանի որ հովանավորների փայը տեղ է հասցրել: Norlur.am-ը հարցումներ է ուղարկել համապատասխան գերատեսչություններ, պատասխանները կհրապարակենք ստանալուն պես,  և ՀՀ գլխավոր դատախազությանը խնդրում ենք հրապարակումն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.