Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ: Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների եւ միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ դա թույլ է տալիս կյանքի կոչել կարեւոր ծրագրեր սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ հասարակական ոլորտներում: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը հետեւողականորեն կամրապնդվեն, որի համար կա անհրաժեշտ ներուժ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.