/// Porsche-ն հրաժարվել է դիզելային շարժիչներով մոդելներից

Porsche-ն հրաժարվել է դիզելային շարժիչներով մոդելներից

Գերմանական հեղինակավոր Porsche մեքենաշինական ընկերությունը դադարեցրել է դիզելային շարժիչներով մեքենաների արտադրությունը, հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ տվյալ որոշումը պայմանավորված է համաշխարհային շուկայում դիզելային մոդելների նկատմամբ պահանջարկի զգալի անկմամբ:

Հայտնի է, որ ընկերությունը 2015թ. արգելել է դիզելային մոդելների վաճառքն ԱՄՆ-ում: Այժմ 3 լ աշխատանքային ծավալով տուրբոդիզելային V6 շարժիչը ձևափոխելու փոխարեն ընկերությունը որոշել է ընդհանրապես դադարեցնել դրանց արտադրությունը: Հայտնի է, որ այդ շարժիչներն օգտագործվում են Macan, Panamera և Sport Turismo մեքենաներում:

Աղբյուրը նկատում է, որ մեքենաշինության ոլորտի ապագան էլեկտրական մեքենաներն են, ու Porsche-ն դա քաջ գիտակցում է: Նախատեսվում է, որ 2025թ. դրությամբ յուրաքանչյուր 4-րդ Porsche մեքենան կլինի էլեկտրական:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-02-21T19:30:54+00:00 Փետրվարի 21 19:30|Աշխարհ|Մեկնաբանությունները կասեցված են Porsche-ն հրաժարվել է դիզելային շարժիչներով մոդելներից-ում
//
//