Ներկայացվել է Ferrari-ի ամենահզոր սուպերքարը՝ V8 շարժիչով (լուսանկարներ)

Իտալական Ferrari ընկերությունը ներկայացրել է իր 8 մխոցային շարժիչով ամենահզոր սուպերքարը, որն ստացել է 488 Pista անվանումը: Այն հանդիսանում է 488 GTB մոդելի նորացված տարբերակը: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, նորույթը համալրված է 3.9 լիտր ծավալային, V8 երկտուրբո շարժիչով, որը 720 ձիաուժ հզորություն է զարգացնում: Ավտոմեքենայի քաշը 1280 կգ է, որը 90 կգ-ով ավելի թեթև է, քան 488 GTB-ն: Այս արդյունքին ավտոարտադրողը հասել է կառուցման մեջ ածխապլաստիկի լայն կիրառման շնորհիվ: Այդ նյութից պատրաստված են մեքենայի կապոտը, երկու թափարգելը, ինչպես նաև կառավարման վահանակը: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.85 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 340 կմ/ժամ: Նորույթի պրեմիերան կկայանա Ժնևի ավտոսրահում: http://www.tert.am/files/001/1/1/2/34/36/7/94942d0a442936060e7a516f34f1c1b4f5e7deb1.jpg?1519222616876 alt="" width="600" height="420" /> http://www.tert.am/files/001/1/1/2/34/36/7/99101e7dfadbff44372d513de996bed777b86d92.jpg?1519222626892 alt="" width="600" height="420" /> http://www.tert.am/files/001/1/1/2/34/36/7/ad6505bf3a6e51445c64792a300f103300ecf386.jpg?1519222635645 alt="" width="600" height="420" />  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.