Մասիսի ԲԿ-ում կիրականացվի հերթական առողջապահական բարեգործական ծրագիրը

Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հովանավորությամբ Մասիսի բժշկական կենտրոնում կայանալու են <<Բաց դռների օրեր>>։ Կանանց տոնական միամսյակի կապակցությամբ կազմակերպվող բարեգործական վերոհիշյալ միջոցառման շնորհիվ Մասիս քաղաքի և հարակից համայնքների բնակիչները կարող են մասնակցել ծրագրի շրջանակներում իրականացվող անվճար հետազոտություններին, այդ թվում՝ մամոգրաֆիկ, և ստանալ ամբուլատոր խորհրդատվություն։ Ավելացնենք, որ բարեգործական ակցիայի շրջանակներում, հիվանդանոցային ծառայությունների մասով, նախատեսվում է իրականացնել նաև կրծքագեղձի և այլ վիրահատական միջամտություններ՝ 50 տոկոս զեղչով։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.