Սյունիքի մարզպետը շինծու քրգործով փորձում է ազատությունից զրկել «Սյունյաց երկիր»-ի խմբագրին

Ովքեր եւ ինչու են միացել «Սյունաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի դեմ կեղծապատիր արշավին Սյունիքի մարզում քրեական գործ է հարուցվել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության դեմ: Թերթը մարզային միակ լրատվամիջոցն է, որ փաստերը եւ իրադարձությունները ներկայացնում է անկողմնակալ, օբյեկտիվ, բազմակողմանի, ինչի համար էլ բազմիցս է հետապնդվել, հալածվել, բայց շարունակել է իր ճշմարիտ ճանապարհը: Եվ ահա՝ հերթական ճնշումները մարզային թերթի ու նրա խմբագիր Սամվել Ալեքսանյանի դեմ: Այն, ինչ այս օրերին կատարվում է Սյունիքի մարզում ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի, մասնավորապես նրա խմբագրի հանդեպ, հաջողության հասնելու դեպքում կդառնա նախադեպ հանրապետության յուրաքանչյուր  լրատվամիջոցի պատժելու համար: Այսօր հաջողությամբ պայքար է մղվում ընդամենը երկու տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վաստակավոր լրագրողի կոչմանն արժանացած անձի հանդեպ. մեկնաբանություններն ավելորդ են: Հարուցված քրեական գործի մեջ ոչ միայն զավեշտալի, այլեւ զարմանալի շատ դրվագներ կան. անդրադառնանք միայն մի փաստի: «Սյունյաց երկիր» թերթի բաժանորդագրությունը սովորաբար իրականացվում է տարվա երկրորդ կեսին՝ օգոստոս-դեկտեմբեր ամիսներին: Հարց է առաջանում՝ եթե ինչ-որ տնօրեններ կամ անհատներ ունեին դժգոհություն կամ անհամաձայություն, ապա ինչո՞ւ ժամանակին չեն բողոքել վերադասին կամ իրավապահ համակարգին: Նույնը վերաբերվում է նաեւ Մանյա Ծատրյանին, ով ինչ-որ չարագործության առնչակից լինելու մեջ կասկածվելուց հետո միայն որոշեց խոսել ընդդեմ խմբագրի: Այդ ամենն ունի մեկ պատասխան՝ ի սկզբանե հստակ ծրագրված է եղել Սամվել Ալեքսանյանին ֆիզիկապս ոչնչացնելու սցենար, որը ձախողվեց 2018թ. հունվարի 16-ին, երբ Ալեքսանյանը ՌԴ էր մեկնել՝ հարազատ քույրիկի հուղարկավորությանը: Այժմ իրականցվում է պլան Բ-ն՝ օգտագործելով իշխանական որոշ լծակներ. եւ իբր այդ ամենն արվում է օրինական ճանապարհով: Հանրության ներկայացնենք Կապանի եւ Գորիսի տարածաշրջանների այն անձանց, ովքեր գործիք դառնալով այլոց ձեռքում, ոստիկանություն դիմում են ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ թերթի խմբագրության: Ընդ որում՝ դիմումները գրված են նույն բովանդակությամբ, անծանոթն անգամ ընթերցելիս կհասկանա, որ դիմումատուները պատվեր են կատարում մեկ կենտրոնից: Ովքեր են բողոքարկողները:
  1. Գորիսի կոմունալ տնտեսության աղբահավաք բրիգադի բանվոր, ով ոչ միայն մտավոր խնդիրներ ունի, այլ տառաճանաչ չէ, չգիտի նույնիսկ՝ աշխարհում թերթեր կա՞ն, թե՞ ոչ:
  2. Սիրուշ Ակլունց՝ ոստիկանության Սյունիքի վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի մորաքույրն է, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենը, կենսաթոշակային տարիքի է: Նրան առաջարկվել է եւս մեկ տարի շարունակել աշխատել՝ պայմանով, որ ցուցմունք տա թերթի դեմ: Ընդ որում՝ այս օրերին, նույն դպրոցում, նույն Սիրուշ Ակլունցի շնորհիվ լարված իրավիճակ է. վերջինս դպրոցի գրեթե բոլոր ուսուցիչների երաշխավորմամբ վարկ է վերցրել ու չի մարել:
  3. Արթուր Մնացականյան՝ Կապանի 3-րդ հիմնական դպրոցի տնօրեն: Նրա տնօրեն ընտրվելու աղմկահարույց պատմությանն անդրադարձել են հանրապետական լրատվամիջոցները, երբ ընտրությունները մի քանի անգամ չեղյալ հայտարարվեցին, միայն թե նա դառնա տնօրեն: Մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվել Արթուր Մնացականյանի նախկին աշխատավայրում՝ Սյունիք գյուղի հիմնական դպրոցում, հայտնաբերվել են չարաշահումներ՝ Արթուրի պաշտոնավարման ժամանակին առնչվող: Առաջարկվել է կամ ցուցմունք տալ թերթի դեմ կամ ստուգումների արդյունքները կուղարկվեն դատախազություն: Ի դեպ, վերջինս ամիսներ առաջ առաջադրվել էր Կապան համայնքի ավագանու թենկածու եւ խայտառակ պարտություն կրել:
  4. Լուսինե Զաքարյան՝ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն: Վերջինիս այդ պաշտոնում նշանակեցին ապօրինաբար՝ դպրոցի նախկին տնօրեն, մարզի ճանաչված ու հարգված մտավորական Լեւոն Մարգարյանի փոխարեն: Ընդ որում՝ Լուսինեն տնօրենի պաշտոնում նշանակվելու ժամանակ չի ունեցել պետական նմուշի բարձրագույն կրթության դիպլոմ եւ տնօրենի պաշտոնի համար անհրաժեշտ հավաստագիր: Վերջինս դպրոցի տնօրեն նշանակվելուց երկու տարի առաջ ազատվել էր Կապանի մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնից՝ իր պարտականություններն անբավարար կատարելու մեղադրանքով: Միայն այն հանգամանքը, որ Լուսինեին աշխատանքից ազատել էր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզպետ Վահե Հակոբյանը նրա աշխատանքի տեղավորեց (Կապանում առկա է մարզպետ-քաղաքապետ հակադրությունը): Ի դեպ, Լուսինեն մարզի դպրոցի այն տնօրեններից է, ով ազատ ելումուտ ունի մարզպետի աշխատասենյակ:
Իսկ Մանյա Ծատրյանը, ում Սամվել Ալեքսանյանը կասկածում է ռուսաստանյան իր այցի երթուղին իմանալու ու հանցախմբին ներկայացնելու մեջ, ոստիկանությանը հայտարարություն է տվել, թե խմբագիրը ժամանակին սեռական ոտնձգության փորձ է կատարել իր նկատմամբ: Նա աշխատում է երեք տեղ՝ Վարդավանքի, Գեղիի դպրոցներում եւ տուրիստական ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչն է Կապանում, վայելում է մարզպետի հովանավորությունը: Ամիսներ շարունակ խնդրել է Ս. Ալեքսանյանին՝ խմբագրությունում աշխատանքի ընդունվելու համար, պատրաստ եղել անգամ առանց աշխատավարձի աշխատել թերթի խմբագրությունում՝ իբր լրատվության ոլորտին ծանոթանալու նպատակով: Իսկ երբ ասել են՝ ներկայացրեք փաստաթղթերն աշխատանքի ընդունվելու համար՝ խուսափել է ներկայացնել: Ընդ որում՝ վերջինս քանիցս ցանկացել է գիշերել Ս. Ալեքսանյանի մոտ՝ իբր անձնական կարեւոր հարցեր քննարկելու պատճառաբանությամբ, սակայն բոլոր դեպքում էլ խմբագրի կողմից դուրս է վռնդվել: Միավորվենք ընդդեմ ապօրինի քայլերի, բողոքի մեր ձայնով երկրիս պատկան մարմինների ուշադրությունը հրավիրենք խնդրի վրա: Հարգանքներով՝ Ա. Հովհաննիսյան, Մ Բագրատյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.