Խարդախը հենց այդ նյութը գրողն է, «Աստղիկ» ԲԿ-ն անգամ մեկ ազատ տեղ չունի

Այսօր մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, թե իբր «Աստղիկ» ԲԿ-ի աշխատակիցները սոցփաթեթի շահառուներին իրենց հիվանդանոց հրավիրելու համար զանգահարում են եւ ներկայանում առողջապահության նախարարության աշխատակից ու հայտնում, որ պետք է սոցփաթեթի շրջանակում բուժզննում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում: «Դա ուղղակի աբսուրդ և անհեթեթություն է, ես չգիտեմ ուրիշ ինչ որակում տալ այդ հարապարակմանը: Մենք արդարանալու խնդիր չունենք և անհնար է, որ մեր աշխատակիցը զանգահարի մարդկանց և ներկայանա որպես առողջապահության նախարարության աշխատակից»,- Slaq.am-ի հարցմանն ի պատասխան նշեց,- «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը: Ասատուր Ասատրյանն ասաց, որ իրենք նման խնդիր չունեն. «Մեր հիվանդանոցը նորմալ աշխատում է»: «Շատ տխրում եմ, որ ինչ-որ մեկը կա, որ շատ պրիմիտիվ է մտածում մեր մասին: Իմ կարծիքով խարդախը հենց այդ նյութը գրողն է կամ մեր անունից զանգահարողը»: Ասատուր Ասատրյանը նշեց, որ այս պահին հիվանդանոցում անգամ մեկ ազատ տեղ չկա. «Դուք կարող եք գալ և տեսնել , որ մեր հիվանդանոցում անգամ մեկ ազատ տեղ չկա, ինչո՞ւ պետք է զանգեք մարդկանց և ասենք գան մեր հիվանդանոց:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.