Հրատապ. Հարձակվել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի վրա

/, Սյունյաց երկիր/Հրատապ. Հարձակվել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի վրա

Հրատապ. Հարձակվել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի վրա

Այսօր ժամը 18:20-ի սահմաններում ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում ռուսախոս 2 հոգի մոտեցել են «Սյունաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին և ռուսերենով հարցրել. Դո՞ւք եք Սամվել Ալեքսանյանը և առանց պատասխանի սպասելու նրա աչքերի մեջ ինչ որ բան են փչել:
Բարեբախտաբար բարձրացած աղմուկի վրա նրանց են մոտեցել ոստիկաններ: Ռուսախոս 2 հոգուն հաջողվել է փախչել:

Այժմ Սամվել Ալեքսանյանը հսկողությամբ ժամանում է Մոսկվա, այնտեղից՝ Երևան:

Տեղեկացնենք, որ Սամվել Ալեքսանյանը ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում էր՝ մասնակցելու հարազատ քրոջ հուղարկավորությանը:

By | 2018-01-29T14:19:04+00:00 Հունվարի 16th, 2018|Արժե դիտել, Սյունյաց երկիր|Մեկնաբանությունները կասեցված են Հրատապ. Հարձակվել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի վրա-ում

About the Author: