«Հայկականը պե՛տք է լինի լավագույնը». տարվա գործարար Աստղիկ Ալեքսանյան

-Տիկի՛ն Ալեքսանյան, 2017թ. առանձնահատուկ տարի էր Ձեզ համար. թե՛ աշխատանքային և թե՛ անձնական կյանքում ունեցաք մեծ ձեռքբերումներ: Նախ ուզում ենք շնորհավորել Ձեզ ամուսնության և ՀՀ-ում թեթև արդյունաբերության ոլորտում առաջատար համարվող «Ալեքս տեքստիլ» ընկերության արձանագրած հաջողությունների, նոր արտադրամասերի ստեղծման և ընդլայնված ծրագրերի ակտիվ իրականացման առթիվ: Բարձր գնահատելով Ձեր կատարած աշխատանքը` «Դե Ֆակտո» հասարակական քաղաքական ամսագիրը Ձեզ ճանաչում է «Տարվա գործարար 2017»` ակնկալելով հետագա տարիներին ևս բուռն, արդյունավետ, ձեռքբերումներով լի գործունեություն: Հետաքրքիր է, որպես հիմնադիր` գո՞հ եք կատարված աշխատանքից:
Фото David Manukyan.-Շնորհակալ եմ բարեմաղթանքների ու բարձր գնահատականի համար: Այն, ինչին հասել է «Ալեքս տեքստիլ» ընկերությունը միայն իմ ձեռքբերումը չէ: Այստեղ մեծ թիմ է աշխատում, որը համալրված է հարյուրավոր արհեստավարժ մասնագետներով: Մենք նույնիսկ Հայաստանից արտագաղթած մասնագետների ենք հետ հրավիրել, որ միանան մեզ, իրենց գիտելիքն ու փորձը կիրառեն այստեղ: Բավականին բարձր նշաձող ենք սահմանել «Ալեքս տեքստիլ» ընկերության համար: Պետք է ամեն ինչ անենք, որ հայկականն ամեն ինչում լինի լավագույնը: Որպես հիմնադիր` ես, իհարկե, գոհ եմ մեր արած աշխատանքի որակից, սակայն դա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստել ու բա վարարվել դրանով: Այն պոտենցիալը, որ ունենք, պետք է ամբողջությամբ օգտագործենք: Թե՛ ներսի կարողությունները, թե՛ դրսի շուկաները լայն հնարավորություն են ընձեռում: Եվ այս առումով դեռ շատ բան կա անելու: Մեզ համար չափազանց պատասխանատու է այս գործը: Ոչ միայն որակյալ արտադրանք, աշխա տատեղեր ենք ստեղծում, այլ նաև մեր հաջողությամբ շատերին ենք խրախուսում արտադրություններ բացել Հայաստանում: Կարելի է ասել, որ մենք «ներկայացնում ենք» Հայաստանն աշխարհում, քանի որ մեր պատվիրատուների զգալի մասը արտասահմանյան` մեծ ճանաչում ու շուկաներ ունեցող ընկերություններ են: Մենք այդ հանգամանքին չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում: -«Ալեքս տեքստիլի» արտադրամասերի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անձամբ ծանոթացավ կատարված ներդրումների, աշխատանքի ծավալներին: Ի՞նչ կարևորություն ունի այս փաստը Ձեզ համար: -Ցանկացած գործում մարդ շատ մեծ ոգևորություն է ապրում, երբ իրեն խրախուսում են, գնահատում են: Եվ երբ բարձր գնահատականը հնչում է երկրի նախագահի կողմից, զգում ես պետությանդ, երկրիդ, կառավարությանդ աջակցությունը: Մեր ամբողջ թիմի անունից պետք է շնորհակալություն հայտնեմ նախագահ Սերժ Սարգսյանին այդ զորակցության համար: Фото David Manukyan.-Ինչպե՞ս ստեղծվեց «Ալեքս տեքստիլը»: -Խորհրդային ժամանակներում Հայաստանը տեքս տիլի արդյունաբերությամբ առաջատար եր կրներից էր: Անկախացման տարիներին այս բնագավառն էլ դժվարությունների առաջ կանգնեց ու շատ ֆաբրիկաներ պարզապես դադարեցին գոյություն ունենալ: Երբ լսում էի հզոր արտադրական պո տենցիալ ունեցած ժամանակների մասին, երազում էի վերականգնել ավանդույթները` իհարկե, ժա մանակակից շունչ հաղորդելով դրանց: Այս մտածումներով ստեղծվեց «Ալեքս տեքստիլը»: Առաջինը բացվեց գուլպայի արտադրամասը: Կարճ ժամանակում մեծ հաջողություններ գրան ցեցինք ու դրանից ոգեշնչված` բացեցինք նաև տրիկոտաժի ու տեքստիլ գործվածքի արտադրա մասերը: Մեր աշխատակիցների թիվը 500-ից հասավ շուրջ 1000-ի: Մեծ թափով ներկայացանք, բայց վստահեցնում եմ, որ ազդեցիկ մեկնարկը մեզ ոչ մի օր չի թուլացրել: Շուկայի ընդլայնմանը զուգահեռ կմեծանա նաև ֆաբրիկայի հզորությունը: -«Ալեքս տեքստիլը» մենակ չէ. ունեք գործընկերներ, ովքեր լուրջ ներդրումներ են իրականացնում ընկերությունում: Ինչպե՞ս է ստացվում նրանց հետ համագործակցությունը: Ովքե՞ր են ձեր գործընկերները: -Ճիշտ նկատեցիք` «Ալեքս տեքստիլը» մենակ չէ: Բացի մասնագիտական լավ թիմ ունենալուց, մեր ընկերությունը հարուստ է նաև լավ բարեկամներով, ովքեր սատարում են մեզ ու ներդրումներ են կատարում: Մեր ընկերության անունից պետք է շնորհակալություն հայտնեմ բոլորին, ովքեր աջակցում ու վստահում են մեզ, մասնավորապես` Հայաստանի ներդրողների ակումբին` ի դեմս Սամվել Կարապետյանի: Ակումբն իր ներդրումներով հսկայական աջակցություն է ցուցաբերում մեզ` բոլոր նոր ֆաբրիկաների հիմնադրման աշխատանքներում: Անցած տարի մենք ծանոթացանք ֆրանսահայ գործարար Տիգրան Ջիջիրյանի հետ, ով վաղուց էր երազում Հայաստանում տեքստիլի արտադրություն հիմնել: Ֆրանսիայում ու Բելգիայում 25 տարի նա իր ընտանիքի հետ զբաղվում է գործված վերնազգեստների արտադրությամբ: Նա անկախության առաջին տարիներին եկել էր Հայաստան, փորձել էր այստեղ կազմակերպել արտադրություն, սակայն այն ժամանակ ոչինչ չէր ստացվել: Համա գործակցության մեր առաջարկը ոգևորեց նրան: Համատեղ ուժերով գործարկված գործվածքի արտադրամասում արդեն կատարվել է շուրջ 2 մլն եվրո ներդրում: Մեր գործընկերներից է նաև լիբանանահայ Նազարյան ընտանիքը: Նրանց հետ համատեղ ձեռք ենք բերել 70 հազար քառակուսի մետր մակերեսով հսկաշինություն, որտեղ հաջորդ տարի կգործարկվեն սրբիչի ու տնային տեքստիլի արտադրա մասերը: Դրանց համար ընդհանուր հաշվով անհրաժեշտ էր շուրջ 10 մլն եվրոյի ներդրում: Ֆաբրիկաները նախնական շրջանում կունենան շուրջ 500 աշխատակից: -Կարի ֆաբրիկայի նոր մասնաշենք եք կառուցում: Ի՞նչ փուլում են այժմ աշխատանքները: -Երբ ձեռք բերեցինք նախկին հզոր ֆաբրիկան, այն շատ անմխիթար վիճակում էր և հիմնովին նորոգման կարիք ուներ: Այժմ շինարարական աշխատանքները եռում են: Ամեն ինչ անում ենք, որ եկող տարի արդեն շահագործվի: Պետք է ներդրվի 7 մլն. եվրո գումար: Դրա շնորհիվ կկարողանանք ապահովել 3 հազար նոր աշխատատեղ: Այս ֆաբրիկայի մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, և երբ ամեն ինչ պատրաստ լինի, այն ժամանակ մանրամասն կպատմենք: Իսկ մինչ նոր ֆաբրիկան կգործարկվի, մենք շարունակում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել համաշխարհային շատ հայտնի ապրանքանիշերի հետ: Շուտով նրանց հագուստը կարվելու է նաև Հայաստանում: Շուկաների ընդլայնումը կբերի ընկերության մեծացմանը: Իսկ այժմ հիմնական սպառողը ռուսական ընկերություններն են: Պատվերներ ունենք նաև իտալացիներից: -Իսկ ի՞նչ փուլում են Արտաշատի կտորի ֆաբրիկայի և Մասիսի բամբակե թելի ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները: Фото David Manukyan. -Այժմ և՛ Արտաշատում, և՛ Մասիսում մեծ թափով ընթանում են շինարարական լայնածավալ աշխատանքներ: Նախկին շենքերը հիմնովին նորոգվում են: Դրանք ևս կհագեցվեն նորագույն տեխնիկայով ու սարքավորումներով: Շուտով Հայաստանը կունենա կտորի ու թելի սեփական ֆաբրիկաներ, որոնք տարածաշրջանում կլինեն բացառիկ: Հայ արտադրողի համար սա չտեսնված հնարավորություն կլինի, քանի որ իր ներուժով զարկ կտա հայկական տեքստիլի զարգացմանը: Սա իսկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ տեղական ընկերություններն այլևս կարիք չեն ունենա կտոր ու թել ներկրելու: -Տիկի՛ն Ալեքսանյան, Դուք բավականին երիտասարդ եք և չնայած Ձեր տարիքին` մեծ ձեռքբերումներ ունեք` ղեկավարում եք մի ընկերություն, որը հանրապետության մակարդակով առաջատարներից է: Ինչպե՞ս եք կարողանում հասցնել: Фото David Manukyan. -Ես մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել այս գործը: Ինձ վստահել են ոչ միայն իմ ընտանիքի անդամները, այլ շատ ու շատ մարդիկ: Ես պարզապես իրավունք չունեմ նրանց հիասթափեցնելու: Դա ինձ ավելի նպատակասլաց է դարձնում: Ընտանիքս ու ընկերներս են ոգևորում, օգնում: Ամեն մեծ ու փոքր ձեռքբերում ինձ անչափ ուրախացնում է: Դա ուժ է տալիս: -Մարդու հաջողությունների գրավականներից մեկը, անշուշտ, իր ընտանիքն է, ծնողները: Ինչպիսի՞ դաստիարակություն եք ստացել, ի՞նչ ար ժեքներով են Ձեզ մեծացրել Ձեր ծնողները: -Ասում են, որ մարդու բնավորության գծերը ծնվում են նրա հետ: Սակայն իմ անձի կայացման գործում մեծ, շա՜տ մեծ է եղել ընտանիքիս դերը: Մեր ընտանիքում բոլորն աշխատասեր են: Դա ժառանգել եմ ծնողներիցս: Ես դա եմ տեսել, այդ միջավայրում եմ մեծացել: Դեռ 11-12 տարեկան էինք, երբ նախատոնական ծանրաբեռնված օրերին մայրս ինձ ու քրոջս տանում էր իր աշխատանքի վայր` իրեն օգնելու: Դե, իհարկե, փոքր էինք, սակայն ինչ- որ բան, անպայման անում էինք, մեր ուժերի չափով օգնում էինք: Ծնողներս մեզ այդպես դաստիարակում էին, որ հասկանանք սեփական քրտինքով վաստակածի գինը, գնահատենք այն, ինչ ստեղծվում է մեր ուժերով, լինենք հետևողական, նպատակասլաց: Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ շատ հարցերում ինձ փափուկ բարձերի մեջ չեն մեծացրել: Դա ինձ օգնում է հասկանալ մեր ընկերության յուրաքանչյուր աշխատակցի դժվարությունը: Բացի այդ` թե՛ հայրս, թե՛ մայրս շատ խստապահանջ են: Եվ չնայած մեզ սովորեցնում էին աշխատել, սակայն աշխատանքը պետք է չխանգարեր մեր կրթությանը: Սովորելն էլ մի ուրիշ ու չափազանց կարևոր աշխատանք էր: Նրանք ամեն ինչ արել են, որ մենք լավ կրթություն ստանանք: Այսօր ես դեռ ուսա նող եմ, ու պիտի հասցնեմ և՛ աշխատել, և՛ սովորել: -Ո՞ւմ խորհուրդների կարիքն եք առավել հաճախ զգում և դի մում նրան: -Վստահ եմ, որ մարդն առանց ընտանիքի թույլ է: Եթե ըն տանիքը չաջակցի, մեծ հաջողությունների դժվար է հասնել: Իսկ ամենամեծ աջակցությունը վստահությունն է: Խորհուրդների համար առաջին հերթին ծնողներիս ու ամուսնուս եմ դիմում: Իմ հաջողություններով ուրախացողն ու առաջին քննադատն ամուսինս է: Նա ևս գործարար է ու հայկական սննդի արտադրությամբ է զբաղվում: Լինելով իրավաբան` նա շատ համակարգված ու վերլուծող միտք ունի: Որևէ նոր բան սկսելուց առաջ ամուսնուս հետ քննարկում եմ, թե ինչ ու ինչպես անել: Նա կարողանում է ինձ համար անսպասելի լուծումներ առաջարկել, ավելի արագ է նկատում խնդիրների պատճառները, որոնք երբեմն իմ աչքից վրիպում են: Շատ եմ կարևորում նաև գործ ընկերներիս խորհուրդները: Որոշում կայացնելուց առաջ սիր Фото David Manukyan. ում եմ լսել տարբեր կարծիքներ: -Որպես կին` դժվար չէ՞ ղեկավարել այդքան մեծ կոլեկտիվ: Արդյո՞ք կարողանում եք ժամանակ հատկացնել նաև ընտանիքին: -Ընտանիքն ինձ համար միշտ առաջնային է: Չնայած շատ գործերիս` ես փորձում եմ ժամանակ գտնել ընտանիքիս ու ընկերներիս համար: Մեծ կոլեկտիվը մեծ ընտանիքի նման է` իր հոգսերով ու ձեռքբերումներով: Ցանկացած գործ իր դժվարություններն ունի: Բայց եթե մարդ վախենա դժվարություններից, պետք է ոչինչ չանի: Ու բնավ կարևոր չէ` գործի գլխին կի՞ն, թե՞ տղա մարդ է կանգնած: Ոչ մի բան հեշտ չի տրվում, ուղղակի պետք է շատ աշխատել, լավ պատկերացնել դրա ողջ ծավալը, խորամուխ լինել գործի բոլոր մանրուքների մեջ: Երբեմն պետք է ինչ-որ բաներ զոհել հանուն հաջողության ու մեծ արդյունքների, բայց գործն իր տեղում պետք է լինի, ընտանիքը` իր: -Ունե՞ք նախընտրած բրենդներ, որոնց հագուստները Ձեր զգեստապահարանում հատուկ տեղ ունեն: Հետևո՞ւմ եք նորաձևության միտումներին: Фото David Manukyan. -Ամեն մի իրադարձություն, միջոցառում կամ իրավիճակ հագուստի իր պահանջն է դնում` «դրես կոդը»: Ուզես, թե` ոչ, պետք է հաշվի նստես դրա հետ: Հատուկ կերպար չունեմ. նախընտրում եմ հանգիստ, չպարտադրող ոճը: Ես հիմնականում ազատ ոճի հագուստ եմ կրում, որ չխանգարի իմ ակտիվ կենսակերպին: Պաշտոնական հագուստ կրում եմ ըստ անհրաժեշտության` միջոցառումների կամ հանդիպումների ժամանակ: Երբեք նախապատվություն չեմ տվել այս կամ այն բրենդին, ընտրել եմ այն, ինչն ինձ դուր է եկել: Դրա համար էլ հիմա արդեն նախընտրում եմ «Ալեքս տեքստիլի» արտադրանքը: Իսկ նորաձևությանը պետք է միշտ հետևել: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ արագ է փոխվում ու զարգանում, նորությունները շատ արագ են հայտնվում շուկայում: Եթե մի պահ ուշադրություն չդարձրիր, ետ կմնաս... Այս աշխատանքի մեջ այլ տարբերակ չկա: Չնայած` բոլոր բնագավառներում էլ այդպես է. միշտ պետք է ձեռքը զարկերակին պահել: -Արդյո՞ք Ձեր ճաշակը, նախասիրությունները «Ալեքս տեքստիլի» արտադրատեսականու ստեղծման գործում դերակատարում ունեն, թե՞ չեք միջամտում դիզայներների աշխատանքին: -Երևի որոշակի ազդեցություն ունենում եմ, սակայն փորձում եմ դրանք նվազագույնի հասցնել: Ամեն գործ իր վարպետը պետք է անի: Եթե վստահել ես մասնագետիդ, ուրեմն ամեն պայման ու հնարավորություն պիտի ստեղծես, որ նա կարողանա արդյունավետ աշխատել: Որոշ բաներ առաջարկում եմ, սակայն մասնագիտական կարծիքն է գլխավորը: Ճիշտ են ասում` ճաշակին ընկեր չկա: -Եվ վերջում, տիկի՛ն Ալեքսանյան, ուզում եմ հարցնել, ինչպիսի՞ Հայաստանում կցանկանայիք, որ ապրեն և իրենց ապագան կառուցեն Ձեր երեխաները: -Խաղաղ, բարեկարգ, հզոր Հայաստանում են մեծանալու իմ երեխաները: Ես վստահ եմ ասում, քանի որ բոլորս այդպիսի Հայաստան ենք կերտում: Հզոր Հայաստանի երազանքը պետք է մեր նպատակը լինի: Фото David Manukyan. Պետք է համոզված լինենք, որ հենց այդպես է լինելու: Այդ վստահությունը մեզ կօգնի մեր առաքելության մեջ: Եվ երբ ամեն մարդ գիտակցի, որ ինքը պետք է գործի երկրի համար և չսպասի, թե երբ է երկիրն իր համար ինչ-որ բան անելու, մենք ավելի մեծ հաջողությունների կհասնենք: Մենք պիտի հասկանանք, որ աշխատանքով է ստեղծվում ամեն ինչ: Եվ ամեն մեկս պետք է շատ աշխատի: Գերտերություններն առաջին հերթին աշխատանքով են այդ կարգավիճակին հասել: Մենք էլ ունենք մեր ուժեղ կողմերը: Դրանք պետք է օգտագործենք, զար գացնենք: Երբ հավատանք մեր երազանքին, այն իրականություն կդառնա: Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի / DF.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.