Ադրբեջանում հայատյացության դրսեւորումներ կան ոչ միայն մանկական, այլեւ դպրոցական գրականության մեջ. կայացավ «Azerichild.education» կայքի շնորհանդեսը

 Ադրբեջանում հայատյացություն դրսեւորումներ կան ոչ միայն  մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում, այնպես էլ դասագրքերում եւ մեթոդական ձեռնարկներում; «Azerichild.education» կայքի շնորհանդեսին այս մասին ասաց  քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը: Նրա խոսքով` հայատյացությունը եւ առհասարակ այլատյացությունը ադրբեջանական գրականության մեջ ընդգրկված է բոլոր առարկաների` անգամ ռուսաց լեզվի գրքում:  «Azerichild.education» կայքը ներկայացված է երկու լեզվով` ռուսերեն եւ անգլերեն: Ադրբեջանում չորրորդ դասարանի երեխան բանաստեղծության մեջ արդեն կարդում է, որ Ադրբեջանն ավելի երջանիկ կլիներ, եթե չլիներ Հայաստանը»,-ասաց նա: Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան ադրբեջանական գրականության մեջ հայատյացության դրսեւորումների պատկերը որակեց սարսափելի: «Նման դրսեւորումներ կան ոչ միայն  պատմության դասագրքերում, այլև գրականության եւ նույնիսկ երաժշտության դասագրքերում: Սկզբնաղբյուրները եւս տեղադրել ենք կայքում: Ընդ որում, ատելություն սերմանող նյութեր կան ոչ միայն հայերի, այլեւ հարեւան վրացիների հանդեպ»,-նշեց քաղաքագետը:  «Azerichild.education» կայքը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։ «Azerichild.education»-ը «Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման դրսեւորումներին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.